ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, ներկա է գտնվել SpaceX ընկերության Falcon9 հրթիռի արձակման արարողությանը ամերիկյան թանկարժեք բրենդի զգեստով և ծաղրի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Daily Mail- ը:
Գործարար կնոջը նկատել են Վաշինգտոնում իր տան մոտ, երեխաների հետ։ Նա Lela Rose բրենդի սպիտակ միդի-զգեստով է եղել, որի վրա դեղին մեծ ծաղիկ է պատկերված։ Զգեստի արժեքը 1800 դոլար է։ Նա նաև պաշտպանիչ դիմակ է կրել՝ նման նկարով։
Համացանցի օգտատերերը ծաղրել են 38-ամյա Թրամփի զգեստը՝ նմանեցնելով այն լոգարանի վարագույրի, և այդ մասին գրել են Twitter-ի իրենց էջերում։