Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ, մեծ հայրենասեր ու բարերար, Հայ Օգնության Ֆոնդի լավ ընկեր ու բարեկամ Րաֆֆի Հովանեսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՕՖ-ի Ֆեյսբուքյան էջում գրառումից։
«Րաֆֆի Հովանեսյանը Ամերիկայի հայ բժիշկների միության խորհրդի անդամ էր, նա մեծ ներդումն է ունեցել Հայաստանի առողջապահության համակարգում, մասնավորապես՝ Արցախի բուժաշխատողների շարունակական բժշկական կրթության գործում», նշել են հաղորդագրության հեղինակները եւ ցավակցություն հայտնել Ր․Հովանեսյանի ընտանիքին ու հարազատներին:
https://www.facebook.com/farusa/posts/2586998054734878