ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում տեղադրված փաստաթղթում:
Փաստաթղթում նշվում է, որ «սիրիական ռեժիմի» դեմ սահմանափակող միջոցները կգործեն մինչև 2021 թ.-ի հունիսի 1-ը:
Նշվում է նաև, որ ԵՄ խորհուրդը որոշել է պատժամիջոցների ցուցակից հանել երկու անձի և մեկ ընկերության, քանի որ նրանք «դադարեցրել են գործողությունները», որոնք ընկնում են «պատժամիջոցների տակ»: