Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Պետք է լինեն Ճշմարտության հանձնաժողովներ և անցյալին տրվի քաղաքական գնահատական

Հայաստանում ստեղծվելու է փաստահավաք հանձնաժողով, որն ուսումնասիրելու է 1991թ. մինչև 2018թ. կառավարման համակարգում թույլ տրված անօրինականությունները: Հանձնաժողովն ուսումնասիրելու է, օրինակ, ընտրակեղծիքները, մարդու իրավունքների խախտումները, ունեզրկումները, այլ կերպ ասած՝ հանձնաժողովը զբաղվելու է մոտ 3 տասնամյակի ապօրինությունների գույքագրմամբ: Ինչո՞ւ է դա պետք անել այսօր:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և վերլուծաբան Գոռ Մադոյանը:

 

Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ այս հանձնաժողովի ստեղծումը պետք է ՀՀ քաղաքացիներին և Հայաստանին, որպես պետություն՝ դեպի առաջ իր ընթացքը ապահովելու համար, և սրա հիմքում արդարության վերականգնման գաղափարն է: «Սա յուրովի ճշմարտության հանձնաժողով է, որը պետք է բացահայտի եղելությունը և հետևություններ անի, որոնք ընդունելի կլինեն հանրության մեծամասնության համար: Ի սկզբանե պետք է ընդունենք, որ իդեալական ոչինչ չի կարող լինել, բայց պետք է դրան ձգտել»:

Գոռ Մադոյանի կարծիքով՝ հանձնաժողովի աշխատանքը կարող է տարիներ տևել: «Հանձնաժողովի աշխատանքներում առաջնային խնդիր է լինելու կուտակված կապիտալի լեգիտիմացման հարցը, ինչը կարևոր է հանրային հաշտեցման համար»,- նշեց վերլուծաբանը:

«Եթե ընտրողական վերաբերմունք չլինի, փաստահավաք հանձնաժողովը կարդարացնի հույսերս,- նշեց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքը չպետք է կախված լինի հանձնաժողովի կազմից: Արթուր Սաքունցը հավելեց, որ արդյունքները ոչ թե հանձնաժողովի կազմից, այլ հանձնաժողովի մանդատից և աշխատանքի թափանցիկությունից պետք է կախված լինեն: «Նպատակը անցյալից մաքրվելն է. տնտեսական և քաղաքական գործունեության մեջ ամեն ինչը հանրության համար պետք է «սպիտակի», և այլևս հարցեր չպետք է առաջանան»,- նշեց քաղաքագետը:

Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ գլխավոր նպատակն այն է, որ ապագայում անցյալի սխալները չկրկնվեն. «Հանձնաժողովի ստեղծումը ինքնանպատակ չպետք է լինի, պետք է պատասխան տան կեղծիքների համար կոնկրետ մեղավորները, որպեսզի ապագա սերունդների համար դա դաս լինի և չկրկնվի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում