Հելսինկիի համալսարանում շների փորձնական վարժանքի ընթացքում սովորեցվում է ճանաչել COVID-19 կորոնավիրուսի առաջացրած հոտի նախկինում անհայտ նշանները:
Այդ մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Մի քանի շաբաթվա հետազոտությունից հետո առաջին շները կարողացել են ճիշտ տարբերակել COVID-19-ով հիվանդների մեզի նմուշները առողջ մարդկանց մեզի նմուշներից:
Ֆինն գիտնականներն այժմ պատրաստում են պատահական, կրկնակի կույր ուսումնասիրություն, որտեղ շները կվերլուծեն ավելի շատ հիվանդների նմուշներ: Միայն այդ դեպքում «հոտի փորձարկումը» կարող է օգտագործվել կլինիկական պրակտիկայում: