Արիզոնայի նահանգի գլխավոր դատախազ Մարկ Բրնովիչը դատի է տվել Google-ին ՝ մեղադրելով նրան օգտատերերի գտնվելու վայրի վերաբերյալ տվյալների ապօրինի հավաքագրման մեջ:
Նա պնդում է, որ ընկերությունը տեղեկատվություն է հավաքագրել նույնիսկ գտնվելու վայրին հետևելու գործառույթի ապաակտիվացման ընթացքում: Հայցվորը Google-ին մեղադրել է սպառողներին խաբելու մեջ, ինչը, համաձայն պետական օրենքների, կարող է ենթադրել մինչև 10 հազար դոլար տուգանք:
Այս դատական գործընթացը մասամբ արդյունք է 2018թ․ Associated Press-ի կողմից Google-ի դեմ հայցադիմումի: Նյութում ասվում է, որ երբ հետևող գործառույթը անջատված է, անհատական ծրագրերը ավտոմատ կերպով պահում են սարքը օգտագործողի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը՝ ժամանակի կնիքով: