Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

ՀՀ վարչապետի ու ԱՀ նախագահի հանդիպման խորհրանշականությունն իր մեջ շատ ուղերձ է պարունակում

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր Երևանում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նորընտրիր նախագահ Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Հայաստանում։ Հանդիպման օրն ինքնին չափազանց խորհրդանշական է՝ այն տեղի է ունեցել Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 102–րդ ամյակի օրը։

Այդ խորհրանշականությունն իր մեջ շատ որոշակի ուղերձ է պարունակում առ այն, որ մենք առավել, քան երբևէ միասնական ենք ու միակամ՝ զարգացնելու հայկական երկու պետությունները։ Բացի խորհրանշանակությունից սակայն այսօրվա հանդիպումը պարունակում էր չափազանց կարևոր մեկ այլ շեշտադրում։ Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը խոսել են բոլոր ոլորտներում, բայց հատկապես տնտեսական բնագավառում երկու հայկական պետությունների ինտեգրացիայի խորացման անհրաժեշտության մասին։ Հայաստանի ու Արցախի տնտեսություններն ունեն ինտեգրացիայի չափազանց մեծ ներուժ, որի չնչին մասն է այսօր իրացվում։

Եվ շատ կարևոր ու ողջունելի է, որ Արցախի նորընտիր նախագահը Հայաստանի ղեկավարի հետ Երևանում կայացած հանդիպման ընթացքում խոսել է հենց տնտեսական ինտեգրացիայի խորացման մասին։ Հայաստանի ու Արցախի տնտեսությունները օրգանապես կապված են միմյանց հետ ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ ոլորտային հարթությունում։ Բայց մեր տնտեսական համակարգերն ունեն սինխրոնացման, ավելի խորը կոոպերացման ու ինտեգրացիայի մեծ պոտենցիալ, որի իրացումը կհզորացնի մեր երկու երկրների տնտեսությունները։

Տնտեսական ինտեգրացիան համալիր, համակողմանի աշխատանք է, որը պետք է ընթանա բոլոր ուղղություններով ու բոլոր հարթություններում՝ սկսած պետական կառավարման մարմիններից մինչև բիզնես հանրություններ ու արհեստակացական միություններ։

Չափազանց ողջունելի կլինի, եթե երկու հայկական պետությունների ղեկավարների այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված ինտեգրացիայի խորացման հարցն առաջիկայում առարկայանա հստակ ռազմավարություններով ու գործողությունների ծրագրերով։

Ինքս՝ որպես Ազգային Ժողովի պատգամավոր պատրաստակամ եմ իմ հնարավորությունների սահմաններում, Արցախի գործընկերներիս հետ համատեղ աշխատել՝ այդ ռազմավարությունների ու ծրագրերի մշակման ուղղությամբ։

Հայաստանի ու Արցախի տնտեսությունները դրական իմաստով դատապարտված են խորը ինտեգրման և պետք է հույս հայտնել, որ տեսանելի ապագայում քաղաքական մակարդակում ձեռք բերված այդ պայմանավորվածությունները միս ու արյուն կստանան երկկողմ ռազմավարությունների ու ծրագրերի տեսքով։

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/3325393444158026/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում