2016 թվականից ի վեր առաջին անգամ Forbes ամսագրի ուկրաինական տարբերակը կազմել է երկրի ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը: Այս մասին հայտնում է Forbes-ի ռուսերեն տարբերակը:
Առաջին տեղը զբաղեցրել է հանքարդյունաբերական և մետալուրգիական մագնատ Ռինատ Ախմետովը, որի հարստությունը ամսագիրը գնահատել է 2,8 միլիարդ դոլար:
Երկրորդ շարքում Վիկտոր Պինչուկն է՝ «Ինտերփայփ» ընկերությունների խմբի սեփականատերը, որի ունեցվածքը կազմում է 1,4 միլիարդ դոլար:
Առաջին եռյակը փակում է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն․ Roshen հրուշակեղենի արտադրությունը նրա եկամուտի հիմնական աղբյուրն է։ Պորոշենկոյի կարողությունը գնահատվում է 1,4 միլիարդ դոլար:
Վարկանիշային աղյուսակի բոլոր մասնակիցների ընդհանուր ունեցվածքը 31,4 միլիարդ դոլար է: