Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Մոլեգնող տնտեսական ճգնաժամը հնարավոր է շատերին դրդի վերջնական տեղափոխվել Հայաստան

«Վերադարձել ենք գրեթե լիաթոք աշխատանքային ռեժիմի՝ պահպանելով պարետատան կանոնները: Գրասենյակ են գալիս աշխատակիցների 30 տոկոսը, միայն առցանց աշխատելով՝ նվազագույ ծավալով էին իրականացվում աշխատանքները, այս պահին ակտիվ աշխատանքներ են սկսվել, սակայն բնականաբար որոշ ծրագրեր հնարավոր չէ իրականացնել այս տարի: Մեր օրակարգը փոխվել է՝ հարմարեցվել է նոր իրականությանը»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ծրագրել էինք, որ սեպտեմբերին երեք համաժողով պետք է կայանար, դրանք հետաձգվել են մինչև հաջորդ տարի: «Ի գործ» ծրագրին մասնակցելու համար դիմել են 800-ից ավելի մասնագետներ, որով նախատեսվում էր լավագույն համալսարաններն ավարտած առնվազն 20 մասնագետի ներգրավել Հայաստանի կառավարման համակարգում, այս հնարավորությունն օգտագործելու ենք, որպեսզի արտերկրից հնարավորինս մեծ թվով մասնագետներ ներգրավենք : Այս ծրագիրը մի քանի նպատակ է հետապնդում, առաջինը՝ Սփյուռքին Հայաստանի հետ կապելն է, երկրորդը՝ կադրային սովի խնդրին ինչ-որ չափով լուծում տալը, երրորդը՝ սա պոտենցիալ հայրենադարձության ծրագիր է: Ամառային ծրագրերը՝ «Քայլ դեպի տուն» և «Առաջնորդների ամառային ակադեմա», ամենայն հավանականությամբ, տեղի չեն ունենա և կփոխարինվեն առցանց ծրագրերով»:

Հարցին, թե պետք է բացառե՞լ, որ սփյուռքահայերն այս իրավիճակում կարող են Հայաստան գալ, Զարեհ Սինանյանը պատասխանեց, որ ցանկություն շատերն ունեն՝ ավելին. «Միլիոնավոր հայերի համար ավանդույթ էր դարձել, որ ամռանը գալու են հայրենիք, և հիմա մարդիկ տառապում են, որ չեն կարող գալ: Առողջապահական իրավիճակի առումով, քանի դեռ համավարակը չենք ճնշել, իրատեսական չէ, որ սփյուռքահայերը գան հայրենիք: Երկրորդ գործոնը ավիափոխադրողների՝ Հայաստան գալու խնդիրն է»:

Զարեհ Սինանյանը կարևորեց դեմոգրաֆիկ խնդրի լուծումը՝ ընդգծելով, որ առանց այդ խնդիրը լուծելու ապագա չունենք:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ մոլեգնող տնտեսական ճգնաժամը հնարավոր է շատ հայերի ակամա դրդի վերջնական որոշում կայացնել և տեղափոխվել Հայաստան: Միայն Ռուսաստանում 7 հազար հերթագրված հայրենակից կա, որ ուզում է վերադառնալ: Հայրենադարձվելու ցանկություն ունեցողներ կան նաև Լիբանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Թուրքիայում, այլ երկրներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում