Wednesday, 24 04 2024
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24

Քոչարյանը պետք է մնա ճաղերի հետևում. Ինչ սպասել ՍԴ-ից ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքից հետո

Մայիսի 29-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի Հայաստանի Սահմանադրական դատարանի խնդրանքով  Քոչարյանի բողոքի հիման վրա անհրաժեշտ խորհրդատվական կարծիքը։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականությունը։ ՍԴ-ի կողմից վարույթ ընդունված դիմումը վերաբերում է Քրեական օրենսգրքի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի մեկնաբանությանը և դրա կիրառմանը։

Եվրոպական դատարանից երեկ տարածված հաղորդագրության մեջ, բացի խորհրդատվական կարծիքի հրապարակման օրն ու ժամը տեղեկացնելուց, նշված էր նաև, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (Սահմանադրական կարգի տապալումը), և այդ ենթադրյալ հանցանքը կապ ունի 2008 թվականի փետրվարի և մարտի հետընտրական իրադարձությունների հետ, երբ վիճահարույց նախագահական ընտրությունների դեմ ցույցեր էին ընթանում։

Իսկ այդ ժամանակ դեռ ուժի մեջ էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը՝ «իշխանության յուրացումը»՝ ասված է ՄԻԵԴ հաղորդագրությունում:

Նշենք, որ խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո արդեն Սահմանադրական դատարանը, որը նույն խնդրի վերաբերյալ արդեն ստացել էր Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, պետք է որոշում կայացնի։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ  Մարինա Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մեծ վտանգ, ռիսկ կա, որ Սահմանադրական դատարանը կարող է դրա հիման վրա հօգուտ Քոչարյանի որոշում կայացնել։ Ըստ իրավապաշտպանի՝ դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Քոչարյանի ամբողջ փաստաբանական թիմն արդեն մեկ տարուց ավելի է՝ ամենատարբեր պատճառաբանություններով, միջնորդություններով ձգձգում է դատական նիստը, թույլ չի տալիս, որ դատաքննությունը սկսվի։ Դա, ըստ մեր զրուցակցի, վկայում է այն մասին, որ գուցե նրանք երաշխիքներ են ստացել, որ որոշումը լինելու է հօգուտ իրենց։ «Վտանգը շատ մեծ է։ Իզուր չէր, որ նրանք այդքան ձգձգում էին դատաքննությունը։

Իրենք անհամբեր այս որոշմանն էին սպասում։ Իրենց նպատակը սա էր, ու բացառված չէ, որ մենք մի քանի օրից ունենանք հօգուտ Քոչարյանի կայացված ՍԴ որոշում»,- ասաց Պողոսյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը չի շտապում կարծիք հայտնել ՍԴ հնարավոր որոշման վերաբերյալ։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ վաղ է պնդումներ անել, պետք է սպասել ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքին, որից էլ պարզ կլինի նաև ՍԴ հնարավոր որոշումը: «Թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ինչ կարծիք կներկայացնի՝ մի քիչ դժվար է կռահել։ Պետք  է սպասել կարծիքին, իսկ այդ կարծիքը, որքան էլ որ խորհրդատվական է, բայց կարող է ուղղորդող դեր ունենալ, քանի որ Սահմանադրական դատարանը եթե ցանկանար,  կարող էր  ինքնուրույն որոշում կայացնել և առհասարակ չդիմել ՄԻԵԴ։ Բայց իրենք որոշել են խորհրդատվական կարծիք ստանալ ՄԻԵԴ-ից։ Հետևաբար պետք է սպասել ՄԻԵԴ կարծիքին, որից հետո միայն կարող ենք ենթադրություններ անել։ ՄԻԵԴ-ը հեղինակավոր դատարան է, և կարևոր է նման հեղինակավոր դատարանի կարծիքն ունենալ»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Եվրոպական դատարանից միայն հիմնավորված խորհրդատվական կարծիք է ակնկալում և վստահ է, որ հեղինակավոր դատարանը ոչ մի պարագայում հօգուտ ինչ-որ մեկի ինչ-որ բան չի անի։ Ինչ վերաբերում է արդեն Սահմանադրական դատարանի որոշմանը, ապա Քլոյանի խոսքով՝ եթե ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը լինի հիմնավորված, պատճառաբանված, ապա ՍԴ անդամները չեն կարող այլ՝ հօգուտ Քոչարյանի որոշում կայացնել։

Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում ինչու էր Քոչարյանի ողջ փաստաբանական թիմը մոտ մեկ տարի ժամանակ ձգում, որ լիներ ՍԴ որոշումը, Քլոյանը պատասխանեց. «Քոչարյանի փաստաբանները ժամանակ առաջ էլ չորս վարչապետ էին բերել դատարան՝ վստահ լինելով, որ դատարանը նրանց երաշխավորության հիման վրա Քոչարյանին ազատ կարձակի, բայց այդպես չեղավ։ Վստահ եմ՝ նույնն էլ այս դեպքում է լինելու։ Աներկբա է՝ Քոչարյանը պետք է մնա ճաղերի հետևում և վերջ»։

Մենք մեկնաբանություն խնդրեցինք նաև Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանից։ Մասնավորապես ուզում էինք հարցնել, թե հաշվի առնելով իրենց, մասնավորապես Արամ Օրբելյանի բարեկամական, քավոր-սանիկական հարաբերությունները Սահմանադրական դատարանի նախագահի հետ՝ որքանով կարող է ՍԴ որոշումն անաչառ լինել։ Վարդևանյանը, սակայն, խոստանալով մեզ զանգահաել մեր զանգից 5 րոպե անց, այդպես էլ ողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր զանգերին։

Նշենք, որ եթե Սահմանադրական դատարանը բավարարի Ռոբերտ Քոչարյանի բողոքը, ապա նրա մեղադրանքը կվերաորակվի, և կհանվի սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում