Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Լիբանանում վարակվածների թիվը նվազում է․ 24 ժամում յոթ վարակակիր

Լիբանանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աստիճանաբար նվազում է։ Ընդհանուր վարակակիրների թիվը 1168 է, վերջին 24 ժամում 7 վարակակիր, որոնցից 3-ը արտասահմանից են եկել։ Ընդհանուր մահերի թիվը՝ 26։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։

Նա նշեց, որ սահմանափակումները վերանայվել են, երեկոյան 7-ից հետո շրջագայությունն արգելված է։ Մեքենաների համար գործում է զույգ և կենտ համարանիշների դրույթը, այսինքն՝ մի օր զույգ թվով ավարտվող համարներին է թույլատրվում վարել, հաջորդ օրը՝ կենտ։ Հատուկ կանոններով թույլատրվում է սրճարանների և ճաշարանների գործունեությունը։ Քաղաքացիները, Գանդահարյանի խոսքերով, հստակ հետևում են սահմանված կանոններին։

Հայաստանում վարակվածների թվի արագ աճը մտահոգիչ է։ Ըստ Գանդահարյանի՝ հասարակության մոտ ավելի զգոնություն պիտի լինի բոլոր նախազգուշացման միջոցները լիարժեք կիրառելու առումով։

Հարցին՝ այս իրավիճակը կարո՞ղ է արդյոք արագացնել լիբանանահայերի՝ Հայաստան վերադառնալու գործընթացը, Գանդահարյանն արձագանքեց․ «Լիբանանում ֆինանսատնտեսական խոր ճգնաժամ է։ Առայժմ տեղաշարժերը որոշակի առումով սառել են։ Մարդիկ չեն կարողանում ձեռք բերել իրենց դրամատնային գումարները։ Առք ու վաճառքը ևս չի աշխատում։ Եվ սա անկախ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակից։ Խորանում է ֆինանսական տագնապը՝ հատկապես արտաքին քաղաքական պատճառներով»։

Արդյոք մեծանո՞ւմ է Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը, Շահան Գանդահարյանը նշեց, որ հայրենադարձության միտումները տեսանելի էին նախքան այս տագնապները․ «Կարծում եմ՝ կշարունակվեն թեկուզ ոչ մասսայական տարողությամբ։ Խնդիրը նաև անմիջականորեն միջոցների հնարավորության հետ է կապված»։

Գանդահարյանի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ պետությունը տարբեր ուղղություններով հայրենադարձության հայեցակարգը մշակի և դրա ներքո ընդունի հատուկ օրենսդրություն։ «Այս դեպքում խոսում ենք տարբեր բնույթի ճգնաժամերում հայտնված երկրների հայ համայնքների հայրենադարձության միտումները ուղղորդելու և համապատասխան ծառայություններ մատուցելու մասին»,- նշեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում