Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 442-ով՝ հասնելով 8 հազար 216-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, մահացածների ընդհանուր թիվը հասել է 113-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 32-ով և հասել 3 հազար 287-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 54 հազար 931 է: Մահացածներից ամենատարեցը, ըստ Առողջապահության նախարարության, 92 տարեկան էր, իսկ երիտասարդը՝ 43 տարեկան։ Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 772 մարդ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Զինվորների վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ: