Բելգիան, որ Եվրոպայում մեկ շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշ գրանցված երկրներից մեկն է, հունիսի սկզբին կանցնի դպրոցների բացման հաջորդ փուլին:
Ըստ Politico-ի՝ տարածաշրջանային կառավարությունների հետ համաձայնեցումից հետո ասել է վարչապետ Սոֆի Վիլմեսը:
Երկրի հիմնական և միջնակարգ դպրոցներում որոշ դասընթացներ արդեն վերսկսվել էին մայիսի 18-ին: Ըստ Վիլմեսի՝ հունիսի 2-ից մանկապարտեզները լիովին բաց կլինեն, և այնտեղ սոցիալական հեռավորություն չի պահպանվի:
Տարրական դպրոցների բոլոր դասարանների երեխաները դասերը կվերսկսեն հունիսի 8-ից: Ուսուցիչներին խորհուրդ է տրվում դիմակ կրել, եթե սոցիալական հեռավորությունը հնարավոր չէ պահպանել:
Երեխաները կմնան իրենց դասարանների շրջանակներում ամբողջ ուսումնական օրվա ընթացքում՝ ներառյալ խաղահրապարակներում: