Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի (մայիսի 27-ին՝ 7774): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
«Առաջին լրատվական»-ը հարցախույզ է իրականացրել Երևանի փողոցներում՝ ճշտելու՝ քաղաքացիները որքանով են պահպանում սահմանված կանոնները, կրում են դիմակ, թե ոչ։
Քաղաքացիները, որոնք դիմակ չէին կրում, ունեին դիմակ պայուսակում։
«Մտահոգում են թվերը, շատ անհանգիստ ենք։ Ես խոցելի խմբում եմ։ Երեխաներս երկու շենք այն կողմ են, չեն գալիս, չեն շփվում, քանի որ մենք խոցելի խումբ ենք։ Ցանկանում եմ առողջություն բոլորիս»,-ասաց քաղաքացիներից մեկը։