Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Կարելի է սաղիս էլ տանել կալանավորել. Կորյուն Փիլոյանն ու Անդրանիկ Միրզոյանը՝ Մարտի 1-ի գործերով արդարացման վճիռների մասին

Վճռաբեկ դատարանի կողմից արդարացված 2008-ի Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալները կարծում են, որ արդարացման դատավճիռներին պետք է հաջորդի այդ դատավճիռները կայացրած դատավորների, գործը քննած քննիչների, գործը հսկած դատախազների պատասխանատվությունը։

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արձանագրել էր, որ արդարացման որոշումներին պետք է հաջորդի ապօրինի դատական ակտ կայացրած բոլոր դատավորներից դատական համակարգը մաքրելը։ Նրանք, ըստ Խաչատրյանի, պետք է լքեն դատավորի պաշտոնը ու անհապաղ կանգնեն արդարադատության առաջ։ Դատավորներից բացի, շինծու մեղադրանքներով մեղադրական եզրակացություն ստորագրած դատախազները՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, պետք է կանգնեն արդարադատության առաջ։ «Ապօրինի մեղադրանք առաջադրած ու գործ քննած անդրանիկմիրզոյանական ու վահագնհարությունյանական բոլոր քննիչները պետք է պատասխան տան դատարանի առջև։ Հայկական Նյուրենբերգ լինելու է, օրենքի, արդարադատության ու մեր քաղաքացիների առաջ պատասխան պետք է տան բոլոր մեղավորները»,- ընդգծել էր Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ արդարացվածների գործերով վճիռներ կայացրած դատավորներից գրեթե բոլորը ներկայումս էլ աշխատում են դատական համակարգում, դատավոր են և շարունակում են այլ գործերով վճիռներ կայացնել։

Նշենք, որ արդարացված քաղբանտարկյալների գործերով մեղադրական դատավճիռներ են կայացրել մի քանի դատավոր։ Դավիթ Մաթևոսյանի, Մասիս Այվազյանի և Արմեն Ավագյանի գործով ազատազրկման վճիռներ է կայացրել Երեմ Եսոյանը։ Կարեն Թարխանյանին և Վարդան Ջհանգիրյանին էլ ազատազրկման էր դատապարտել ներկայումս գործող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա մեղադրական դատավճիռ էր կայացրել նաև դեռևս չարդարացված, նախկին քաղբանտարկյալ, ներկայումս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Վճռաբեկ դատարանի կողմից արդարացված մյուս քաղբանտարկյալներին դատել են ներկայումս «սրբի լուսապսակով» հանդես եկող, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը մեկ անգամ փոխած դատավոր Ալեքսանդր Ազարյանը, մյուս գործերով վճիռներ էին կայացրել դատավորներ Կարինե Նազարյանը, Գագիկ Ավետիսյանը, Ռուբեն Ափինյանը, Գայանե Կարախանյանը։

Այդ գործերից մի քանիսով մեղադրող դատախազը եղել է Կորյուն Փիլոյանը, իսկ ՀՔԾ պետը՝ Անդրանիկ Միրզոյանն էր։

Կորյուն Փիլոյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե խոսքն ինչ արդարացման վճիռների մասին է, քանի որ ո՛չ հեռուստացույց է նայում, ո՛չ ռադիո է լսում, ո՛չ թերթ է կարդում, ո՛չ լրահոսի է հետևում, ո՛չ էլ «Ֆեյսբուք» է մտնում։ «Ինձ համար ամբողջ օրը ծառ եմ ջրում։ Ծառերից հարցրեք, պատասխանեմ։ Թե չէ բացարձակապես ոչ մի բանի չեմ հետևում, չգիտեմ՝ դրանք ինչ գործեր են, ես այդ ամենը մոռացել եմ, խնդրում եմ, դուք էլ ինձ մոռացեք»,- ասաց Փիլոյանը։ Երբ մենք վերջինիս հիշեցրինք, թե խոսքը ինչ արդարացման դատավճիռների մասին է, և հարցրինք՝ արդարացման վճիռները չե՞ն ենթադրում, որ ինքը ևս պետք է ենթարկվի պատասխանատվության, Փիլոյանը կարճ պատասխանեց. «Դա ձեր սուբյեկտիվ ցանկությունն է»։

Նույն թեմայով մի քանի հարց ուղղեցինք նաև այդ տարիներին Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին։

Պարոն Միրզոյան, 2008-ին դատապարտված, իսկ 2020-ին արդարացված քաղբանտարկյալները պնդում են, որ արդարացման վճիռներին պետք է հաջորդի նաև այդ գործերը «սարքած», քննած, մեղադրանքը պաշտպանած ու վճիռ կայացրած անձանց պատասխանատվությունը։ Դուք Ձեզ պատասխանատուների այդ շրջանակում տեսնո՞ւմ եք։

– Ես որևէ ասելիք չունեմ այս մասով։ Դատարանի որոշումն է։

Քաղբանտարկյալները պնդում են, որ Դուք այդ ժամանակ քաղաքական հրահանգ եք կատարել ու սարքել եք այդ գործերը։

– Լավ են անում, որ ասում են, շատ լավ են անում։ Ինչ որ անում են, ճիշտ են անում։

Այսինքն՝ Դուք համակարծի՞ք եք իրենց հետ, որ քաղաքական պատվեր եք կատարել։

– Ես ընդհանրապես կարծիք չունեմ։

Դուք այդ դեպքերից այդքան տարի անց չե՞ք կարող ասել՝ հրահանգ ստացել եք այդ ժամանակվա քաղաքական իշխանությունից, թե ոչ։

– Ես հրահանգներ երբեք չեմ կատարել։

Այդ թվում՝ Մարտի 1-ի գործի՞ շրջանակներում։

– Առավել ևս Մարտի 1-ի գործով։

Իսկ ինչպե՞ս կվերաբերվեք, եթե արդարացման վճիռներին հաջորդի սխալ որոշում կայացրածների պատասխանատվության գործընթացը։

– Նորմալ, կարելի է սաղիս էլ տանել կալանավորել, ինչ է պատահել։ Բայց դատարանները նաև նրա համար են, որ արդարացնեն։ Դատարանները և՛ դատապարտում են, և՛ արդարացնում են։

Բայց այս պարագայում ստացվում է, որ 9 գործով ակնհայտ անհիմն որոշումներ են եղել կայացված։ Առաջիկայում մի քանի նման վճիռ ևս կայացվելու է։

– Դատավորներին հարցրեք, դատախազներին, քննիչներին։

Իսկ ՀՔԾ-ն այդ ժամանակ ինչո՞վ էր զբաղված։ Քրեական գործերը որտեղ, ում որոշմամբ էին հարուցվում։ Քաղբանտարկյալների խոսքերով՝ և ոչ միայն Ձեր մեղավորությունը ևս առկա է։

– Ցանկացած մարդ կարող է կարծիք հայտնել, որոշում կայացնել։ Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։ Բայց ես չեմ տեսնում ո՛չ քննիչների, ո՛չ դատախազների, ո՛չ էլ դատավորների արարքում ինչ-որ բան։ Ովքե՞ր են այսօր արդարացրել այդ մարդկանց։

Վճռաբեկ դատարանի դատավորների կազմը։

– Ես չգիտեմ, թե Վճռաբեկ դատարանի կազմը ոնց է հաստատվել, ես չգիտեմ, թե արդարացման վճիռները ինչ հիմքով են կայացվել։ Ես պետք է ծանոթանամ գործի նյութերին, տեսնեմ՝ ինչի հիման վրա է եղել դա։ Ես չեմ կարող ոտքի վրա կարծիք հայտնել։

Իսկ կարո՞ղ եք կարծիք հայտնել՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում այդ անձինք քաղաքական դրդապատճառներո՞վ են դատապարտվել, թե՞ ոչ։

– Այդ հարցադրումները որ անում եք՝ քաղաքական որոշում, քաղաքական պատվեր, ով է ասում, որ նման բան է եղել։

Բոլորը, բացի արդեն նախորդ իշխանության ներկայացուցիչներից։

– Է, թող ասեն։ Ինձ էլ են կանգնում և ասում, որ ծեծել, ջարդել, սպանել ենք։ Պիտի հավատանք դրան, ի՞նչ է։ Ասում եք՝ քաղաքական պատվեր եք կատարել։ Հիմա ես պետք է կանգնեմ ու ասեմ, թե ինձ քաղաքական պատվե՞ր է իջեցվել։ Ինչ քաղաքական պատվեր։ Քրեադատավարական նորմերը ինչպես եղել են, այնպես էլ կիրառվել են։

Ու հանկարծ 10 տարի անց պարզվում է, որ դրանք սխալ են կիրառվել, ու մարդիկ հանիրավի են տարիներ շարունակ եղել անազատության մեջ։

– Ես չգիտեմ, թե ինչպես է դա պարզվել։ Մինչև ամբողջ գործը ձեռքիս տակ չլինի, չեմ կարող ասել, կարծիք հայտնել։

Պարոն Միրզոյան, Դուք մի քանի անգամ հարցաքննվել եք նաև ներկայումս քննվող Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում։ Դուք այդ գործով ներկայումս ի՞նչ կարգավիճակ ունեք, արդյոք նորից հարցաքննվե՞լ եք, թե՞ ոչ։

– Զանգահարեք ՀՔԾ-ին, ձեզ կպատասխանեն։

Կարգավիճակ ունե՞ք, թե՞ ոչ։

– Ոչ։ 10-20 անգամ կանչել, հարցաքննել են։ Յուրաքանչյուր քաղաքացի էլ պարտավոր է գնալ, ցուցմունք տալ իրեն հայտնի դեպքերի մասին։ Նույնն էլ ես եմ արել։ Մնացածը զանգեք ՀՔԾ-ից հարցրեք։

Իսկ հետևո՞ւմ եք նոր իշխանությունների դատաիրավական բարեփոխումներին։

– Բացարձակապես։ Ես միշտ հեռու եմ մնացել քաղաքականությունից, նույնն էլ հիմա եմ անում։ Քաղաքականությունն իմը չի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում