Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 738-ի: Մեկ օրվա ընթցքում հաստատվել է վարակման 3 նոր դեպք:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզգուբայայի խոսքերով, կորոնավիրուսը հաստատվել է բեռնատարի վարորդի եւ վարակվածների հետ ավելի վաղ շփում ունեցած 2 անձանց մոտ:
Կորոնավիրուսից ապաքինվել է 573 մարդ: Մեկ օրվա ընթացքում ապաքինվածների թիվն ավելացել է 16-ով:
Երկրում կորոնավիրուսից բուժվում է 153 հիվանդ, 12 մարդ մահացել է: Մեկուսացման մեջ է գտնվում 3076 մարդ, բժիշկների հսկողության տակ է 250-ը: