Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պատմականորեն հայերին փրկել են սրբազան խենթերը․ Գագիկ Գինոսյան

Հայաստանի ներքաղաքական կյանքում հռետորական դիմակայության ուժգնությունը նկատելի է և, թերևս, աննախադեպ: Ինչ վտանգներ է այն պարունակում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանը ներկայացրեց իր դիտարկումները: Մասնավորապես անդրադառնալով Ազգայի ժողովի բառապաշարի «հագուկապին»՝ մեր զրուցակիցը նշեց, որ այս խորհրդարանը չի արտացոլում հայ մարդու տեսլականը: «Բազում խայտառակ միջադեպերից հետո որևէ կողմ հանդես չեկավ ներողությամբ: Կարծում եմ, որ խորհրդարանը և հասարակությունը հոգեփոխվելու կարիք ունեն, առավել ևս՝ կապված նորօրյա մարտահրավերների հետ»,- նշեց Գագիկ Գինոսյանը՝ հավելելով, որ արդարամտության դեֆիցիտ կա:

Այսօր պատմական օր է. 1918թ. այս օրը, Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո ձևավորվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Ի՞նչ դասեր ենք քաղել պատմությունից: Անդրադառնալով այս հարցին՝ Գագիկ Գինոսյանը նշեց. «Երբ երիտասարդ էի, մտածում էի, որ հանճարեղ է ասված Չարենցի խոսքը. «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», գուցե հանճարեղ միտք է, բայց իրականում պատմականորեն հայերին փրկել են սրբազան խենթերը: Մի քանի անձ կարողացել են ոգեշնչել, ոգին ու գաղափարը փոխանցել իրենց շուրջը հավաքվածներին և հեղաշրջել մի ամբողջ ազգ:

Ինչ վերաբերում է Սարդարապատի ճակատամարտին, իհարկե, խոնարհվում եմ Արամ Մանուկյանի անձի և նրա գործի առաջ, բայց չգիտես ինչու մոռանում ենք այլ կարևորագույն անձանց և չենք ասում, որ մեր պետականության հիմքում հոգևորականն է, որպիսին մենք այսօր կուզենայինք ունենալ: Հիշենք, Գևորգ Ե կաթողիկոս (Սուրենյանց) Տփղիսեցին և կաթողիկոսարանը, չնայած Արամ մանուկյանի և Երևանի պարետ Արշավիր Շահխաթունու հորդորներին, չեն տեղափոխվում ապահով վայր: Կաթողիկոսին հոդորում են հեռանալ իր ամառանոց, ասելով, որ հայոց զորքերը սակավաթիվ են և անզոր են պահել թուրքական զորքերի առաջխաղացումը, իսկ թուրքական զորքերն արդեն Սարդարապատում էին: Պետք է ընդունենք, որ ոչ միայն այդ ճակատամարտի, այլ մեր ճակատագրի բեկումը մի կաթողիկոս էր, որն ասաց. «Չէ, տղերք, դուք սխալվում եք, ձեր կաթողիկոսը փախչող տեսակ չէ: Եթե պետք լինի, ինքս զենք կվերցնեմ, բայց թույլ չեմ տա, որ պիղծ թուրքի ոտքը մտնի հայոց վեհարան»: Եվ կաթողիկոսը հոգևորականներին կոչ է անում աշխարհազորին անդամագրվել և նաև հրամայում է հայոց բոլոր եկեղեցիների զանգերը հնչեցնել: Այսինքն՝ հենց այստեղ է տեղի ունեցել հոգևոր բեկումը, որովհետև նախ ոգին է պարտվում կամ հաղթում, հետո նոր բազուկը, միտքը»:

«Անկախությունը պատասխանատվություն է, կամք է, ոգի ու գաղափար է, որ պետք է պահե»լ,- ընդգծեց Գագիկ Գինոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում