Կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում անցել է 355 հազարը, այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները: Մեկ օրվա ընթացքում մահացության դեպքերն ավելացել են 5 230-ով: Այսպիսով, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 355 688 մարդ:
Աշխարհում ընդամենը հաստատվել է հիվանդության 5,6 մլն դեպք, ընդ որում օրական հիվանդացության աճը կազմել է մոտ 105 հազար մարդ: Համավարակի սկզբից ապաքինվել է 2,5 մլն մարդ: