Մինեապոլիսում զանգվածային անկարգությունները շարունակվում են երկուշաբթի օրվանից: Անկարգությունները սկսվել են այն բանից հեըո, երբ ոստիկանների բերման ենթարկելու ժամանակ մահացել է Ջորջ Ֆլոյդը: Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները:
Բողոքի ակցիաները սկսվել են մայիսի 25-ից, երբ ոստիկանությունը փորձել էր դաժանորեն ձերբակալել 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին, ինչի հետևանքով վերջինս զոհվել է:
Մայիսի 28-ի գիշերը Լեյկ-սթրիթ փողոցի և Բլումինգթոնի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հրազենային վնասվածքով տղամարդու է հայտնաբերել: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա մահացել է: