Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Վիրավորված եմ, խաբեություն է, հո ողորմություն չենք խնդրում․ քաղաքացին ահազանգում է

Ապրիլի 4-ին կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը։ Ծրագրի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Իսկ շահառուներ կարող են հանդիսանալ բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝ երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից, երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, որոնց գործունեությունը, նույն ամսաթվի դրությամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

Ընտանիքը միջոցառման շահառու կարող է հանդիսանալ, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում:

Միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք, և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500․ 000 ՀՀ դրամը:

«Առաջին լրատվական»-ին դիմած քաղաքացին ահազանգում է՝ ծրագիրը չի գործում, ձևական է, ամեն ինչ անում են քաղաքացուն այդ ծրագրից դուրս թողնելու համար։ Քաղաքացի Գ․ Բ․-ն (անունը չցանկացավ հրապարակել), պատմեց, որ ամուսնալուծվել է ութ տարի առաջ և 10 տարեկան դստերը մեծացնում է միայնակ։ Դիմել է ծրագրին, սակայն նախ պատասխանել են, որ ինքը գրանցված ԱՁ ունի, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում և պետռեգիստրում էլ չկա գրանցված։

Գ․ Բ․-ի բոլոր պնդումներից հետո, որ ինքը գրանցված ԱՁ չունի, եկել է հաջորդ անհեթեթ պատասխանը, որ երեխայի հայրը մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում որևէ օր հանդիսացել է վարձու աշխատող։

«Ինձ ասում են՝ դու գնա ճշտի պետռեգիստրում երեխայի տվյալները, գնա նախկին ամուսնուդ տվյալները ճշտի, հետո զանգի ամուսնուցդ ճշտի, հետո կտեսնենք՝ ինչ ենք անում։ Նվաստացուցիչ է, տաս անգամ մուտք անել օժանդակություն ստանալու համար, տաս անգամ էլ անհեթեթ մերժվել։

Վիրավորված եմ, ի վերջո՝ հո ողորմություն չի տալիս կառավարությունը։ Ավելին ասեմ, իմ շրջապատում տասնյակ այսպիսի մերժված պատասխաններ են ստացել։ Այնպես որ, այս ծրագրերը, ոչ ավելի, ոչ պակաս, մարդկանց խաբելու համար են»,-պատմեց Գ․ Բ․-ն։

«Առաջին լրատվական»-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանեցին, որ քաղաքացու տվյալները ստուգվել են և ենթակա են մերժման, քանի որ երեխայի մյուս ծնողը (հայրը), ըստ ՊԵԿ կողմից տրամադրած տեղեկատվության, 01.04.2020թ. դրությամբ հանդիսացել է աշխատող անձ:

«Լրացուցիչ տեղեկացնում եմ, որ անկախ ամուսնալուծված լինելու հանգամանքից, եթե համակարգը նույնականացնում է երեխայի երկու ծնողներին և ՊԵԿ տվյալներով արձանագրում է երեխայի ծնողներից որևէ մեկի աշխատելու փաստը՝ ծրագրի շրջանակներում առկա ժամանակահատվածում, ապա նշված դիմումները համակարգի կողմից մերժում են ստանում: Կից կարող եք տեսնել նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման 9-րդ միջոցառման շրջանակում աջակցության տրամադրման կարգը՝ հաստատված ՀՀ կառավարության կողմից՝, որի 3-րդ կետի 4-րդ ենթակետը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ հաշվի է առնվում երեխայի միայն մեկ ծնողի տվյալները՝ 4) եթե երեխան միայնակ մոր երեխա է, նրա ծնողներից մեկը մահացած է, ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, ապա նշում այդ մասին»,- նշված է պատասխանում:

Գ․ Բ․-ն պնդում է, որ այս պատասխանն աբսուրդ է, ինքը նախկին ամուսնու հետ որևէ կապ չունի, անգամ չգիտի, թե այդ մեկ օրը մարտ ամսվա մեջ որտեղ է աշխատել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում