ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ներկայացնում է, թե Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման ու Մայիսյան հերոսամարտերի ժամանակ ինչ դեր է ունեցել եզդի ժողովուրդը։ Պատգամավորը նկատում է՝ իրենք միշտ են եղել հայերի կողքին․ «Մենք վաստակել ենք հայերի բարեկամությունը, նվեր չենք ստացել»։ Խոսելով եզդիական համայնքի խնդիրների մասին՝ նշում է, որ նախորդ իշխանության ժամանակ խնդիրները մնում էին չլուծված, բայց ներկայացվում էր, թե ամեն ինչ կարգին է։ Բաքյանի համոզմամբ՝ այս իշխանությունից իրենք ավելի մեծ սպասելիքներ ունեն։ Խոսելով ներհայաստանյան զարգացումներ մասին ու «հեղաշրջման» վտանգների մասին, նկատում է՝ ժողովուրդը թույլ չի տա՝ թալանչի ընտանիքները վերադառնան։