Thursday, 18 04 2024
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00

Որտեղ փնտրել ներկայիս Հայաստանի բարդ լուծումները. միայն ոչ անցյալում

Մայիսի 28-ի տոնակատարությունները Հայաստանում աչքի են ընկնում թերևս նրանով, որ շնորհավորանքներից հետո ամենից հաճախ խոսվում է Առաջին հանրապետության պատմությունից դասեր քաղելու մասին: Որ պատմությունը դասեր քաղելու համար է՝ կասկած չկա: Բայց ամբողջ հարցն այն է, որ պատմությունը, այդուհանդերձ, բավականին սուբյեկտիվ երևույթ է, և ըստ այդմ՝ չկա դրանից քաղվող դասերի ճշգրտության որևէ երաշխիք: Դա էլ իհարկե բացարձակ չէ, կան կարևոր դասեր, որոնք սուբյեկտիվության հավանականությամբ հանդերձ՝ ունեն իրենց նշանակալիությունը:

Այդուհանդերձ, մեր ներկայիս պետականության և դրա ապագայի խնդիրներն ու մարտահրավերները կանխելու, չեզոքացնելու, լուծելու համար մենք թերևս պետք է նայենք առաջ, ոչ թե հետ: Անցյալի հերոսական էջերն անշուշտ մեզ պետք են ոգեղենության, էներգետիկայի, եռանդի համար, ինքնավստահության սնուցման համար, սակայն պետականության ընթացքի և այդ ընթացքում առկա մեծ, փոքր, տարբեր կալիբրի մարտահրավերների և խնդիրների լուծումները մենք պետք է փնտրենք ներկայի և ապագայի հետ կապված գիտելիքների պաշարում: Պատճառը չափազանց պարզ է՝ էապես տարբեր են ոչ միայն 102 տարի առաջ եղած աշխարհն ու համաշխարհային կյանքը, համաշխարհային տնտեսությունն ու ռազմաքաղաքականությունը, այլև էապես տարբեր է անգամ 50, 40 տարի առաջ եղածը:

Ավելին, այդ տարածությունը առավել արագ է կրճատվում, և աշխարհը փոխվում է ավելի արագ, ինչպես, օրինակ, բոլորովին այլ էր պատկերը և իրավիճակը կորոնավիրուսից առաջ և վարակից հետո՝ մի քանի ամսվա տարբերությամբ:

Այդպիսով, պետք է թերևս դադարել կրկնել պատմությունից դասեր քաղելու ավելի շուտ հերթապահ դարձող և ոչինչ չասող արտահայտություններն ու մաղթանքները: Պատմությունից պետք է սնուցվել էներգետիկայով ու ոգևորությամբ, իսկ ներկայիս ու ապագայի լուծումները պետք է փնտրել այստեղ, հիմա, ժամանակակից գիտելիքային պաշարներում: Հայաստանն ունի դրանք ավելացնելու կենսական կարիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում