Իտալական Ալպերում 12-ամյա տղան անտառում ծնողների հետ զբոսանքի ժամանակ հանդիպել է արջի հետ, հայտնում է New York Post- ը: Համացանցում է հայտնվել տվյալ միջադեպի տեսանյութը։
Կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդ արջը, նկատելով երեխային, գնում նրա հետևից՝ նրան պահելով իրենից մի քանի մետր հեռավորության վրա:
Ընդ որում, տղան շատ հանգիստ է արձագանքել արջի հետ հանդիպմանը՝ հետևելով ծնողների ցուցումներին, որոնք այդ պահին տեսախցիկով նկարահանում էին այն, ինչ կատարվում էր:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ինչ-որ պահի կենդանին հոգնել է այս «զբոսանքից» և թաքնվել է թփերի մեջ: Իսկ տղայի մայրը ավելի ուշ պատմել է, որ արջն իրեն ագրեսիվ չի պահել և որդու հետևից է գնացել ավելի շուտ հետաքրքրասիրությունից: