Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է

«Մայր Հայաստան» հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները վերսկսվել են։ 2019 թվականի աշնանը սկսված շինարարության ընթացքում որոշ նախագծային փոփոխություններ են կատարվել, ինչն էլ հետաձգել է ավարտի ժամկետները։ Այն սուբվենցիոն ծրագիր է` համայնքի և կառավարության համաֆինանսավորմամբ: Նախագծա-նախահաշվային արժեքը գնահատվել է 68 միլիոն դրամ, բայց շինարարը մրցույթը շահել է 17 մլն դրամով էժան, իսկ ընթացքում նախագիծ փոխելու և չնախատեսված աշխատանքներ կատարելու համար ևս մոտ 7 միլիոն է հատկացվել։

Բարձր բլուրի վրա «Մայր Հայաստան» հուշահամալիրի կառուցումը սկսվել է 1973 թվականին՝ Լենինականի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով: 20 մ բարձրությամբ «Մայր Հայաստան» արձանի էսքիզի հեղինակն Արա Սարգսյանն է, իսկ քանդակագործը` Երեմ Վարդանյանը: Իրականում արձանը կառուցվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տեղադրելու համար, բայց նախագծային փոփոխությունից հետո որոշվել է այն տեղափոխել Լենինական:

Հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1975 թվականի մայիսի 9-ին։ Բացման արարողության կադրերը պահպանվել են Խորհրադային Հայաստանի վաստակավոր նկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի արխիվում։ Անցած 45 տարիների ընթացքում հուշահամալիրի տարածքում վերականգման աշխատանքներ չեն եղել, որոշ հատվածներում բազալտե եզրաքարերն ու սալահատակը քայքայվել էին:

Հուշահամալիրի ամենաշատ վնասված հատվածները կասկադային տարածքի աստիճանահարթակներն էին, որտեղ տեղադրված ջրավազանների ներքին մակերեսներն ամբողջությամբ ճաքճքել էին, ինչն էլ դարձել էր ջրային կորուստների հիմնական պատճառը:

Ջրավազանների հատակներն արդեն բետոնապատված են, ներքին ջրային ցանցի խողովակները փոխելու անհրաժեշտություն չի եղել: 45 տարվա խողովակները եղել են նորմալ վիճակում։ Հուշահամալիրի կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի վերանորոգում անհրաժեշտ է, որոշ հատվածներում ցանցը չի շահագործվում:

Հուշահամալիրի ամբողջ տարածքը վերածվել է շինհրապարակի։ Կոտրված բազալտե հին քարերը վարպետ քարտաշները վերականգնում են նույն տեսքով։ Անմար կրակի ու պատվանդանի մարմարե քարերն ու զարդաքանդակները նախկին գույնն են ստացել, միայն անձրևներով լվացված հուշարձանները շինարարները մաքրել են փոշուց ու ցեխից:

Շինարարների համար ամենաբարդ գործը 21 մ բարձրությամբ պատվանդանի վրայի ներկերը, փորագրած սիրային խոստովանություններն ու անվանատառերը մաքրելն է։ Հուշարձանային համալիր այցելողներից ոմանց համար պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողի վրա հետք թողնելու վատ սովորությունը դեռ պահպանվում է։ Նման դեպքերը բացառելու համար վերականգման աշխատանքներից հետո հուշահամալիրի տարածքում տեսախցիկներ են տեղադրվելու։

Համալիրի վերականգնումն ավարտելու համար շինարարին 3 ամիս է մնում։ Նախագծային փոփոխություններն ու արտակարգ դրության սահմանափակումները մեկ ամսով հետաձգել են շինարարի գործը, բայց շինընկերությունն ավարտի վերջնաժամկետը խոստանում է չխախտել․ վերջնաժամկետն օգոստոսի 15-ն է։ Այս ընթացքում կսկսվի նաև հուշահամալիր տանող Օզանյան, Տեր-Գաբրիելյան փողոցների և Ղարսի խճուղու կապիտալ նորոգումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում