ilur.am. Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի որոշմամբ վարույթ է ընդունվել Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը, ըստ որի՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալը դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել Ռոբերտ Քոչարյանի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29 հրամանագրերը։ Խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանին դասային աստիճանից զրկելու եւ պաշտոնից ազատելու Քոչարյանի հրամանագրերին՝ այն բանից հետո, երբ նա ելույթ ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: