Space X Dragon Crew կառավարվող տիեզերանավի թռիչքը ՄՏԿ հետաձգվել է վատ եղանակի պատճառով: Այս մասին հաղորդվել է NASA-ի կողմից իրականացված հեռարձակման մեջ:
Թռիչքի նոր ամսաթիվ է նշանակվել մայիսի 30-ը:
ՄՏԿ-ին միացումը նախատեսված է մայիսի 31-ին:
Ավելի վաղ ամերիկացի տիեզերագնացներ Դուգլաս Հարլին և Ռոբերտ Բենկենը, որոնք պետք է փորձնական թռիչք կատարեին SpaceX-ի նոր Crew Dragon տիեզերանավով, Կանավերալ հրվարդանի մեկնարկային համալիր էին ժամանել Tesla Model X էլեկտրական մեքենայով: