Վաշինգտոնը պատժամիջոցներից կչեղարկի բոլոր բացառությունները Իրանի միջուկային ծրագրի համար, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին և ներքին փաստաթղթերին:
Միացյալ Նահանգները նախատեսում է, որ պատժամիջոցներից բոլոր բացառությունների չեղարկումը, որոնք կապված են իրանական Արաքում միջուկային ռեակտորի վերագործարկման հետ, կկատարվի 60-օրյա ժամկետում:
Պարբերականի համաձայն, 90 օրով կերկարաձգվի նաև «Բուշեր» ԱԷԿ-ին միջազգային օգնության տրամադրման հետ կապված պատժամիջոցի առանձին բացառությունը: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, դա արվել է, որպեսզի օգնություն ցուցաբերվի այդ օբյեկտում գործողությունների անվտանգությունն ապահովելու համար: