Իսպանիայում 24 ժամում գրանցվել է մահվան միայն մեկ դեպք՝ կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ հղում անելով El Pais-ին:
Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ անցած յոթ օրվա ընթացքում երկրում գրանցվել է մահվան 39 դեպք, իսկ անցած 24 ժամվա ընթացքում՝ մեկ:
Իսպանիայում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 236.769 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 27.118: