Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Դուք եք մեր բոլորի հույսը․ Արմեն Մուրադյանը օրդինատորներին խնդրում է միանալ COVID19-ի դեմ պայքարին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներին խնդրել է միանալ COVID19-ի դեմ պայքարին։

«ԽՆԴՐԱՆՔ

Հարգարժան կոլեգաներ, ամենաբարդ, ամենապատասխանատու և ամենահամարձակ մասնագետներ, մեր թանկագին անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներ, խնդրում եմ ու հորդորում եմ յուրաքանչյուրիդ՝ միացեք COVID19-ի դեմ պայքարին` աշխատելով այն բուժհաստատություններում, որտեղ ձեր կարիքն այսօր ունեն մեր պրոֆեսիոնալ բուժաշխատողները։

Տեղեկացնում եմ Ձեզ, որ Բժշկական համալսարանը Պարետատուն է ներկայացրել Ձեր տվյալները, այս պահին Դուք եք բժշկական «արտադրական» կարևորագույն, հզորագույն շարժիչ ուժը ու մեր բոլորի հույսը:

Խնդրում եմ, միացեք մեր Բժիշկներին, Ձեր կարիքն ունենք բոլորս․․․

Ժամանակն է եկել, ևս մեկ անգամ աշխարհին ապացուցելու, որ «Հերացի» անունը կրող բուհի շրջանավարտն ամենազորողն է ու ամենակատարյալը:

Մեր ուսումնառության ընթացքում մեզ սովորեցրել են հոգատարությամբ վերաբերվել մեր պացիենտներին, մենք գիտեինք և գիտակցել ենք, որ ընտրում ենք մի ճանապարհ, որը չպետք է լինի նյութապաշտության դաշտում, մենք պարտավոր ենք այսօր ծառայել մեր հասարակությանը՝ այլընտրանք պարզապես չունենք:

Գեթ 1 րոպե չեմ կասկածում, որ հաղթելու ենք այս չարիքին՝Covid 19-ին, քանի որ անձամբ պատիվ եմ ունեցել ճանապարհ անցնել այն մարդկանց հետ, որոնք այսօր առաջնագծում կռվում եմ: Խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի առաջ, նրանք մշտապես անգնահատելի, անմնացորդ ծառայել են ու ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Հաղթանակի պահը մոտեցնելու համար անհրաժեշտ է մեր բոլորիս ջանքերի միավորումը, խնդրում եմ Ձեզ միացեք, դարձեք հենասյուն, օգնեք այս պատերազմը հաղթենք։

Վստահ եմ՝ կկարդաք ու կմտածեք խնդրանքիս շուրջ ու կմիանաք կորոնավիրուսի դեմ պայքարող մեր Բուժաշխատողներին։

Հ․ Գ․ Հավելեմ, որ արդեն իսկ 9 մասնագետ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցից` 3, Հերացի թիվ 1 համալսարանայան հիվանդանոցից` 3, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից 3 անեստեզիոլոգներ և ռեանիմատոլոգներ միացել են Covid 19-ի դեմ պայքարին՝ հատուկ նախատեսված բուժհաստատություններում:

Միացեք նրանց, կրկին ԽՆԴՐՈՒՄ ԵՄ: Առողջ ու խաղաղ ապրելու իրավունքը մեր ժողովուրդը վաստակել է: Մենք լինելու ենք առողջ ու ապրելու ենք համաճարակը հաղթահարած, խաղաղ երկրում:

Հարգանքներս` Յուրաքանչյուրիդ !!!»,- գրել է նա։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1560654667430401&id=650745045088039

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում