Պետությունը պատրաստվում է սուբսիդավորել մինչև տարեվերջ բնակարան գնել ցանկացող քաղաքացիների հիփոթեքային վարկերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ խորհրդարանում ելույթի ժամանակ:
Մինչ այսօր, հակաճգնաժամային ծրագրի շրջանակում, Վրաստանի կառավարությունը օգնում էր միայն սպառողական վարկ ունեցող քաղաքացիներին:
«Այսօրվանից մինչև տարեվերջ պետությունը սուբսիդավորելու է բոլոր նրանց հիփոթեքային վարկերը, ովքեր որոշում են ընդունել մինչև տարեվերջ հիփոթեքային վարկ վերցնել և բարելավել բնակարանային պայմանները»,- ասել է Գախարիան:
Վարչապետը բացատրել է, որ վարկերի սուբսիդավորումը շինարարության ոլորտի աջակցության ծրագրի մի մասն է, որը տուժել է կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամից: Որոշ խոշոր շինարարական ընկերություններ արդեն հայտարարել են, որ չեն բացառում աշխատակիցների կրճատումը: