Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրանում հոր կողմից 14-ամյա դստերը սպանելուց հետո հայտարարել է, որ անհրաժեշտ է խստացնել կանանց նկատմամբ բռնության մասին օրենսդրությունը:
Դեպքը տեղի է ունեցել Իրանի հյուսիսում գտնվող Թալեշի շրջանի գյուղերից մեկում: Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ հայրը կատարել է «պատվի սպանություն» (սպանություն ընտանիքի արժանապատվությունը խեղելու պատճառով) `գլխատելով իր 14-ամյա դստերը` Ռոմինա Աշրաֆին, այն բանից հետո, երբ նա փորձել է փախչել իրենից տարիքով երկու անգամ մեծ տղամարդու հետ:
Տեղի ունեցածը քննարկվել է չորեքշաբթի կառավարության նիստում, որի ընթացքում Ռոհանին ափսոսանք է հայտնել ողբերգության համար՝ պահանջելով արագացնել բռնությունների դեմ օրինագծերի պատրաստումը: