Այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, արձագանքելով վարչապետ Փաշինյանի` նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին տված պատասխանին, հիշեցրեց, որ ժամանակին վարչապետն էլ է եղել ընդդիմություն. «Եվ ակամայից հիշեցի ձեր պատասխանը` յուրաքանչյուր մարդ դատում է իր փչացածության մակարդակով»:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Ես ոչ թե հրեշտակ եմ, այլ այս կարգավիճակում և այս ամբիոնին հայտնվելու պատմություն ունեմ, և որևէ մեկին թույլ չեմ տա կասկածի տակ դնել այդ պատմությունը: Էդ ո՞նց ա, ձեզ կարելի է հարց տալ, մեզ չի կարելի: Սրանից հետո դուք եք հերքելու, դե գնացեք հերքեք, տեսնեմ` ոնց եք հերքելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: