Չորեքշաբթի՝ մայիսի 27-ին, Եվրամիության խորհուրդը հաստատել է Բելառուսի հետ վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր խորհուրդը հավանություն տվեց վիզայի դյուրացման և Բելառուսի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագիր կնքելու որոշմանը», – ասվում է Բրյուսելում տարածված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ համաձայնագիրը նախատեսում է մուտքի վիզայի գնի նվազեցում Բելառուսի քաղաքացիների համար միինչև՝ 35 եվրո: