Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Թագուհի Եղիսաբեթ Երկրորդից Բուքինգհեմյան պալատի տարածքում մարզվելու թույլտվություն է ստացել՝ հայտնում է «Express»-ը՝ վկայակոչելով աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ թագուհին վարչապետին թույլ է տվել մարզվել պալատում՝ նրա առողջության և անվտանգության մասին մտահոգությունների պատճառով և նկատի ունենալով, որ վերջինս սիրում է հասարակական վայրերում մարզվել:
Ըստ թերթի զրուցակցի՝ թագուհին ավելի վաղ ևս վարչապետներին թույլ էր տվել երբեմն համալիրի տարածքում մարզումներ կազմակերպել: