Ցավում եմ, որ խորհրդարանում կա այնպիսի քաղաքական ուժ, որը կարող է ՍԴ-ի ճգնաժամը համարել երկրորդական խնդիր, հատկապես, որ մեր եվրոպացի գործընկերները խոսել են ճգնաժամի մասին և արձանագրել, որ ՍԴ ներկայիս կազմը չի համապատասխանում 2015-ին ընդունված Սահմանադրությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
«Այսինքն կա ճգնաժամ, և մենք պետք է առերեսվենք դրան: Ինչպես բոլորին է հայտնի, խորհրդարանը նախաձեռնել էր հանրաքվե կազմակերպելու գործընթացը, և որքան հիշում եմ, ԲՀԿ-ն կողմ չէր քվեարկել: Նրանք նույնիսկ մեր հանրաքվե կազմակերպելու հետ կապված հստակ դիրքորոշում չունեին: Հիմա կորոնավիրուսի պատճառով չենք կարող կազմակերպել հանրաքվե, բայց ՍԴ-ի խնդիրը պետք է կարգավորվի»,-ասաց նա: