Այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ վերջերս ադրբեջանական հակահայ քարոզչությունն ակտիվացել է. «Վերջերս Գերմանիայի ԱԳՆ կայքում նյութ էր հրապարակվել Արցախ չայցելելու մասին: Մենք Ադրբեջանի սրացումներին համարժեք պատասխան տալի՞ս ենք»:
ԱԳ նախարարը սրանում զարմանալի ոչինչ չի համարում. «Սրան մենք առնչվում ենք ամեն օր: Դա չի սկսել հիմա և չի ավարտվելու վաղը: Չեք նկատել, որ «Վաշինգտոն թայմս»-ում հրապարակված հոդվածը հակադարձում էր այդ հրապարակմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: