ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում ամերիկյան զորքերը դուրս բերել Աֆղանստանից, քանի որ տեղի բնակչությունն արդեն պետք է պաշտպանի իր երկիրը: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ի իր էջում:
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Միացյալ Նահանգները գործում է Աֆղանստանի տարածքում որպես ոստիկանական ուժ, այլ ոչ թե որպես ռազմական ուժ: Նա հավելել է, որ այս երկրում ամերիկացիների 19 տարվա ներկայությունից հետո աֆղանցիները իրենք արդեն պետք է իրականացնեն ոստիկանական ծառայություն:
« Մեր զինվորներին տուն վերադարձրեք, բայց պահեք ուշադիր հետևեք այն ամենին, ինչ տեղի կունենա և պայքարե՛ք, ինչպես երբեք, անհրաժեշտության դեպքում»,- գրել է Թրամփը: