Մայիսի 27-ին՝ ժամը 11:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Դրիմ Գարդեն» ՍՊԸ գրասենյակի շենքի արտաքին պատի քարերը թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել թուլացած քարերը։