Այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը անդրադարձավ կառավարության շենքի առաջ մի քանի օր առաջ տեղի ունեցած սպասարկման ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիային. «Կառավարությունը պատրաստվո՞ւմ է արդյոք այս մարդկանց ներգրավել որևէ ծրագրում հացի փողի համար: Ռեստորանային բիզնեսին ինչպե՞ս կարող ենք աջակցել»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ իսկապես չձևակերպված աշխատանքը պրոբլեմ է. «Բայց նրանց էլ սոցաջակցություն տրամադրվեց: Մենք մտածում ենք նաև, թե ինչպես ձեր նշած շահառուներին աջակցենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: