Այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ մեր տնտեսության համար հիմնական հույսը մնում են կապիտալ ծախսերը:
«Այս տարի կապիտալ ծախսերի հապաղումը հուսադրող չէ: Ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել կապիտալ ծախսերի իրականացումն ամբողջ ծավալով: Կապիտալ ծախսերի չկատարումը արդյոք կդիտարկե՞ք որպես կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը»,- հարցրեց պատգամավորը:
«Ոչ, մենք չենք պատրաստվում ձախողվել: Մեր կողմից ամեն ինչ արվելու է, որ կապիտալ ծախսերն իրականացվեն հավուր պատշաճի և ժամկետներում»,- ի պատասխան ասաց ՏԿ նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարի խոսքով` թթվածինը կբացվի:
Մանրամասները՝ տեսանյութում: