Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Միասին անենք ամեն ինչ համավարակի տարածումը կանխելու համար. ոստիկանության հորդորը

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ օրեր անց, պարետի որոշմամբ, սահմանափակվեց քաղաքացիների ազատ տեղաշարժը։

Պարետի որոշման կատարումը ապահովելու նպատակով ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցան արտակարգ ծառայության։ Պայքարի առաջնագծում էին ոստիկանության զորքերի ծառայողները, պարեկապահակետայինները, ճանապարհային ոստիկանները և տարածքային բաժինների ծառայողները։

«Ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ պարետի որոշումից անմիջապես հետո հանրապետության բոլոր քաղաքներում ու բնակավայրերում ծառայության դուրս եկան ոստիկանության զորքերի ծառայողներն ու պարեկապահակետային գնդի աշխատակիցները։

Ոստիկանները պարեկային մեքենաների բարձրախոսներով կոչ էին անում խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը, բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները։

Ոստիկանության զորքերն ու ճանապարհային ոստիկանությունը անշարժ պահակետեր տեղակայեցին Երևան մտնող ճանապարհներին։

Հանրապետության բոլոր բնակավայրերում ոստիկանության տարածքային բաժինների ծառայողներն ու պարեկապահակետային ծառայության աշխատակիցները ստուգում էին քաղաքացիների տեղաշարժման թերթիկները։ Այն անձինք, որոնք չունեին թերթիկ, կամ առանց հիմնավոր պատճառի գտնվում էին դրսում, ոստիկանները կազմում էին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Այսօր նույնպես ոստիկանության զորքերի ծառայողներն ու պարեկապահակետայինները շարունակում են արտակարգ ծառայությունը։ Ոստիկանները խիստ հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները լինեն դիմակներով։

Նրանք գործող կարգի մասին պարբերաբար հիշեցնում են քաղաքացիներին։

Այն անձինք, որոնք դիմակով չեն, ոստիկանները թույլ չեն տալիս նստել հասարակական տրանսպորտ։

Պարեկապահակետայիններն ու ոստիկանության զորքերի ծառայողները հետևում են նաև, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն։

Ոստիկանության պարեկապահակետայինները այլ գերատեսչությունների աշխատակիցների ու ծառայողների հետ այցելում են ինքնամեկուսացման վայրեր։ Եթե անձը խախտած է լինում ինքնամեկուսացման կանոնները՝ ոստիկանները ձեռնարկում են համապատասխան գործողություններ։

Ոստիկանները ծառայություն են իրականացնում նաև հոգեհանգստի և հուղարկավորման վայրերի հարակից տարածքներում՝ կարգի խախտումներ թույլ չտալու համար։

Թե՛ ոստիկանության զորքերի և թե՛ պարեկապահակետային ծառայողները նշված ծառայությանը զուգահեռ պատվով են իրականացնում նաև իրենց հիմնական գործառույթները՝ մարտական ծառայություն պետական սահմանին, հանցագործությունների կանխում ու բացահայտում։

Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Միասին անենք ամեն ինչ՝ համավարակի տարածումը կանխելու համար։ Հիշե՛ք, որ պահպանելով անվտանգության կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում