Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է պետական կենսաթոշակները անկանխիկ եղանակով վճարելու մասին հարցը:
«Ուղիղ 30 տարի առաջ այս օրը` 1990թ. մայիսի 27-ին, հայկական ջոկատների և խորհրդային զորքերի միջև Երևանի երկու տարբեր վայրերում բախումների հետևանքով սպանվեց 27 մարդ, վիրավորվեց մի քանի տասնյակը»,- հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և հավելեց, որ 1990թ. մայիսի 27-28-ի դեպքերը Հայաստանում խորհրդային իշխանության հոգեվարքի արտահայտությունն են:
Նրա խոսքով` որևէ մեկն այդպես էլ պատասխանատվություն չկրեց այդ իրադարձությունների և սպանությունների համար:
«Մենք խոնարհվում ենք այդ իրադարձությունների հետևանքով զոհվածների հիշատակի առաջ, որովհետև նրանք իրականում պայքարում էին հանուն Հայաստանի անկախացման»,- հավելեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: