ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է գանացի պարող դագաղ տանողների տեսանյութը: Տեսանյութի մոնտաժման միջոցով դագաղի վրա ավելացվել են «նախագահ Բայդեն» բառերը: Տեսանյութը նաեւ իր մեջ ներառում է Ջո Բայդենի եւ սեւամորթ հեռուստահաղորդավարի շփումը, որի ընթացքում նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփի հիմնական մրցակիցն ասել է, որ իր զրուցակիցը «չի կարող ինքն իրեն սեւ համարել, եթե նա աջակցում է Թրամփին»: