Իրանի իշխանությունները պատրաստվում են երկրում կորոնավիրուսային համաճարակի նոր ալիքին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով նախագահ Հասան Ռոուհանիի 11-րդ խորհրդարանի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթը:
Հանրապետությունում գտնում են, որ վարակի նոր ալիքը կարող է սկսվել աշնանը:
«Մենք օգտագործել ենք բոլոր հնարավոր միջոցները հնարավոր ալիքին դիմակայելու համար»,-ընդգծել է Ռոուհանին:
Նա նաեւ նշել է, որ երկիրը մոտ է կորոնավիրուսի տարածման տեղայնացմանը:
Նախագահի խոսքերով, գագաթնակետն արդեն հնարավոր է եղել անցնել, սակայն համավարակի ավարտը դեռ հեռու է, ինչի պատճառով նա կոչ է արել պատրաստվել նրան, որ COVID-19-ի տարածումը կարող է չավարտվել մինչեւ այս տարվա վերջ:
Ներկայումս Իրանում գրանցվել է հիվանդւթյան 139,5 հազար դեպք, 7,5 հազար մարդ մահացել է: Միեւնույն ժամանակ ապաքինվել են 109,4 հազար հիվանդներ: