Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը:
«Աղվեսը պոչին է վկա բերում տրամաբանության մեջ ուզում եք մեզ պարտադրել մի իրավիճակ, որտեղ ՍԴ-ն պիտի որոշի իր հարցը»,- դիմելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանին` ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Տիկին Զոհրաբյան, դուք մտածում եք, որ «Իմ քայլը» խմբակցությունը խնդիր ունի հանրաքվե անելո՞ւ: Կարանք ժամը մեկ հանրաքվե անենք, մենք վստահության ոչ մի խնդիր չունենք: Այդ դիմակը որ քաշում եք, այ դրա համար մենք հանրաքվե չենք անում»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Ալեն Սիմոնյանը կոչ արեց ստորակետ դնելու տրամաբանությունը թարգել. «Լավ էլի, մի արեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: