Չնայած Ռուսաստանի կոչերին, Վրաստանը մտադիր չէ կրկին մասնակցել Բաց երկնքի պայմանագրին: Այս մասին հաղորդվում է հանրապետության ԱԳՆ պաշտոնական էջում:
«Վրացական կողմը Ռուսաստանից թռիչքներ չի ընդունում եւ ինքն էլ չի մասնակցում ՌԴ տարածքի վրայով կատարվող դիտորդական թռիչքներին: Վրաստանն այս ամբողջ տարիների ընթացքում վարել է հետեւողական քաղաքականություն: 2012 թվականին ընդունված որոշումը մնում է ուժի մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայն Բաց երկնքի պայմանագրի՝ պատրաստ է Կովկասի սահմանների երկայնքով 10 կիլոմետրանոց գոտիներում դիտորդական առաքելություն նախաձեռնել, եթե Վրաստանը թույլ տա թռիչքներ իրականացնել իր տարածքով: