Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը:
«Ձեր նպատակն է խուսափել հանրաքվեից, որովհետև ձեզ համար արդեն իսկ կանխատեսելի են լինելու այդ հանրաքվեի արդյունքները: Ինչո՞ւ եք վախենում իշխանության վստահության հանրաքվեից. այս հարցի պատասխանը շատերի համար պարզ է»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, թե երկրում ինչպիսի լրջագույն խնդիրներ կան. «Մեր խնդիրը այն չէ՞, որ այս պանդեմիայի երկրորդ ալիքում սոցիալական բազմաթիվ խնդիրները լուծվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: