Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը:
«Ինձ մոտ տպավորություն է, որ ՍԴ-ի հարցը յոթերորդ գումարման ԱԺ-ի համար դարձել է ճիտին պարտքը»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
Նրա խոսքով` հանրաքվեն չի կարող չեղարկվել ցանկության դեպքում. «Դա համապետական ընտրություններ նշանակելու վերաբերյալ սահմանադրական որոշում է: Ընդունելի տարբերակ կլիներ, եթե այստեղ քննարկեինք հանրաքվեն հետաձգելու գաղափարը: Մի հնարավորություն ունեք. հանրաքվեն չեղարկելու ԱԺ որոշումը ուղարկեք ՍԴ, և ԱԺ-ն չի ունենա հանրաքվեն չեղարկելու ոչ լեգիտիմ իրավասություն»:
Մանրամասները՝ տեսանյութում: