Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը:
«Պարոն Մելքումյան, դանակ-մկրատ սրելուց իրավիճակ էլ եք սրում, ու սրելուց ոչ ոք չի վախենում»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Նա հիշեցրեց, որ պարոն Մելքումյանը դեմ է արտահայտվել հանրաքվեի անցկացմանը:
Համազասպ Դանիելյանը հեգնեց` մի փոքրիկ բան է փոխվել երկիր մոլորակում. «Համավարակ է սկսվել, որը ստիպում է կյանքի գործունեության բոլոր ոլորտներում փոփոխություն մտցնել: Քաղաքացիների ձայնը մեզ համար կարևոր է, բայց կյանքն ավելի կարևոր է»:
Մանրամասները՝ տեսանյութում: