Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը:
«Մենք չենք ուզում Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել. սա կապված է ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի հետ»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Նա նշեց, որ, այո, իրենց օրակարգում կա երրոդ իշխանության ազատագրումը. «Իսկ դուք ինչո՞ւ եք ամբողջ հոգով-սրտով ուզում պահել Հրայր Թովմասյանի իշխանությունը, ի՞նչ շահ ունեք, ինչո՞ւ եք ձեր թիկունքով պաշտպանում այդ բաստիոնը»:
Մանրամասները՝ տեսանյութում: